Գրանցում

IV կարգի որակավորման մրցաշար

2025-02-05

Ս/թ. մարտի 5-ից մարտի 10-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:

IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով -1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2017թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Մրցաշարերի օրեր / ժամեր             

5 մարտի – 1 տուր 16:00

6 մարտի – 2 տուր 16:00

7 մարտի – 3 տուր 16:00

8 մարտի – 4 տուր 12:00

8 մարտի – 5 տուր 13:30

9 մարտի – 6 տուր 12:00

9 մարտի – 7 տուր 13:30

10 մարտի – 8 տուր 16:00
 

Մուտքավճարը 3000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև մարտի 4-ը, 14:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

 

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC