Գրանցում

ՀՀ դպրոցականների շախմատի19-րդ օլիմպիադա

2025-02-04

2025 թվականի փետրվարի 5-ից Երևանում և մարզերում կանցկացվեն դպրոցականների շախմատի  19-րդ օլիմպիադայի մրցաշարերը:

Օլիմպիադայի  նպատակն է՝  նպաստել շախմատի մասսայականացմանը Հայաստանում, ինչպես նաև զարգացնել դպրոցականների շախմատային հմտությունները, բարոյաֆիզիկական և հոգևոր հատկանիշները:

Ովքեր կարող են մասնակցել

Օլիմպիադայի մրցաշարերին կարող են մասնակցել մինչև 14 տարեկան աշակերտները: Շախմատի օլիմպիադան անցկացվելու է թիմային հաշվարկով՝ թիմը բաղկացած  է լինելու  4 աշակերտից, որոնցից առնվազն մեկը պետք է լինի աղջիկ:

Ինչ փուլերով է անցկացվելու Օլիմպիադան

1-ին փուլում  մրցաշարերը անցկացվելու են դպրոցներում, ընտրվելու է 4 աշակերտից բաղկացած թիմ, որոնք մասնակցելու են երկրորդ փուլին: Անցկացման ժամկետը՝  փետրվարի 5-ից մինչև փետրվարի 25-ը:

2-րդ, 3-րդ, 4-րդ փուլերն անցկացվելու են Հայաստանի շախմատի ակադեմիայում:

2-րդ փուլում լինելու է ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը անցնելու է 3-րդ փուլ: Այս փուլը անցկացվելու է ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը:

3-րդ փուլում եզրափակիչ են անցնելու Երևանից՝ 3, իսկ մարզերից 1-ական թիմ: Անցկացման ժամկետը՝ մայիսի 10-ից մայիսի 25-ը:

4-րդ՝ եզրափակիչ փուլին մասնակցում են նախորդ փուլի հաղթող թիմերը: Անցկացման օրերն են՝ հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 5-ը:

Ուշադրություն. 1-3-րդ փուլերի մասնակիցները իրավունք ունեն մասնակցելու եզրափակիչ փուլին, նույնիսկ եթե տեղափոխվել են այլ դպրոց:

Կանոնադրության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ




Developed by LAB64 LLC