2-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշար
2025-01-22Ս/թ. փետրվարի 4-ից 12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է III և II կարգի որակավորման մրցաշարեր:
Մրցաշարերի օրեր / ժամեր
4 փետրվարի – 1 տուր 15:30
5 փետրվարի – 2 տուր 15:3
6 փետրվարի – 3 տուր 15:30
7 փետրվարի – 4 տուր 15:30
8 փետրվարի – 5 տուր 12:00
8 փետրվարի – 6 տուր 15:30
10 փետրվարի – 7 տուր 15:30
11 փետրվարի – 8 տուր 15:30
12 փետրվարի - 9 տուր 15:30/2-րդ կարգի մրցաշարի վերջին տուր/
Մուտքավճարը 3000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ 2-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև փետրվարի 3-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: