Գրանցում

Կայծակնային շախմատի մրցաշար նվիրված Էդուարդ Մնացականյանի հիշատակին

2025-01-11

Ս/թ. հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ կազմակերպում է Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար:

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:

Մրցանակային ֆոնդ

Մրցանակային ֆոնդը կկազմի մուտքավճարների 70%-ը:

Մրցանակներ

Հիմնական

I

II

III

IV

V

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի

 

 

 

 

 

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

 

 

 

 

 

Լավագույն արդյունք ցույց տված 55+ վետերան մասնակից

 

 

 

 

 

Լավագույն արդյունք ցույց տված 65+ վետերան մասնակից

 

 

 

 

 

 

Մուտքավճար

Կոչում/գործակից

Մուտքավճար

ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ

Անվճար

2101 և ավելի վարկանիշ ունեցող մասնակիցներ

 3 000 ՀՀ դրամ

III, II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ

4 000 ՀՀ դրամ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումն կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունվարի 17-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում  /https://www.chessacademy.am/  անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

Հեռախոսահամար՝ 010-448479, 099-646885։

Գրանցումը հաստատվում է վճարումը կատարելուց հետո։




Developed by LAB64 LLC