ՀՀ դպրոցականների շախմատի18-րդ օլիմպիադայի 4-րդ` եզրափակիչ փուլ
2024-10-10Ս.թ. նոյեմբերի 1-ից 3-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 4-րդ՝ եզրափակիչ փուլը:
Օլիմպիադային մասնակեցլու է 13 թիմ ՝ Երևանից և մարզերից:
Օլիմպիադայի գլխավոր հովանավորն է AGBU Armenia.
Շախմատի օլիմպիադայի անցկացման կանոնները.
- Մրցաշարի II-IV փուլերն անցկացվում են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
- II փուլում կանցկացվի թիմային մրցաշար՝ շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.
ա) թիմային միավորների հանրագումարի (հաղթանակը գնահատվում է` 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր).
բ) թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարի.
գ) թիմերի անհատական հանդիպման արդյունքի.
դ) եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր, խաղացողին տրվում է 5-ական րոպե):
Թիմերի քիչ քանակի դեպքում հնարավոր է.
ա) մրցաշարն անցակացնել 7 կամ 5 խաղափուլով,
բ) անցկացնել թիմային մրցաշար՝ շրջանային մրցակարգով:
3) III փուլում, ինչպես նաև IV` եզրափակիչ փուլում կանցկացվի թիմային մրցաշար՝ շրջանային մրցակարգով:
Մրցանակային տեղերը կորոշվեն ըստ.
ա) թիմի անդամների անհատական արդյունքների հանրագումարի.
բ) թիմային միավորների հանրագումարի (հաղթանակը գնահատվում է` 2 միավոր, ոչ-ոքին` 1 միավոր, պարտությունը` 0 միավոր).
գ) թիմերի անհատական հանդիպման արդյունքի.
դ) եթե այդ ցուցանիշն էլ է հավասար, ապա անցկացվում է լրացուցիչ մրցախաղ (մրցաշար-մրցախաղ` կայծակնային խաղի կանոններով յուրաքանչյուր, խաղացողին տրվում է 5-ական րոպե):