Գրանցում

1-ին կարգի որակավորման մրցաշար

2024-09-19

Ս/թ. հոկտեմբերի 14-ից 23-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»- ի հետ համատեղ կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար:

Մրցաշարերի օրեր / ժամեր
14 հոկտեմբերի – 1 տուր 16:00
15 հոկտեմբերի – 2 տուր 16:00
16 հոկտեմբերի – 3 տուր 16:00
17 հոկտեմբերի – 4 տուր 16:00
18 հոկտեմբերի – 5 տուր 16:00
19 հոկտեմբերի – 6 տուր 12:00
21 հոկտեմբերի – 7 տուր 16:00
22 հոկտեմբերի – 8 տուր 16:00
23 հոկտեմբերի - 9 տուր 16:00
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն կատարվում է օնլայն տարբերակով մինչև հոկտմբերի 12-ը, ժամը՝ 15:00-ն:

Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ Հ/հ՝ 1570091773770100


Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: 




Developed by LAB64 LLC