Գրանցում

Կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

2024-05-24

Ս/թ. հունիսի 01-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ կազմակերպում է կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:

Մուտքավճար

Կոչում/գործակից

Մուտքավճար

ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ

Անվճար

2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ

2 500 ՀՀ դրամ

I և II, III կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ

3 000 ՀՀ դրամ

Մրցանակային ֆոնդ

Հիմնական մրցանակներ.

I

II

III

IV

40 000

25 000

20 000

10 000

Հատուկ մրցանակներ.

 

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 18տ. շախմատիստուհի – 10 000 ՀՀ դրամ

 

լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից

նվեր

լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան աղջիկ մասնակից

նվեր

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից

նվեր

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից

նվեր

լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից

նվեր

լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից

նվեր

լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից

նվեր

լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան աղջիկ մասնակից

նվեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև մայիսի 30-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

Հեռախոսահամար՝ 010-448479, 077-448473։

Գրանցումը հաստատվում է վճարումը կատարելուց հետո:

 




Developed by LAB64 LLC