Գրանցում

IV կարգի որակավորման մրցաշար

2024-05-23

Ս/թ. հունիսի 10-ից  17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:

IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2016թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Մրցաշարերի օրեր / ժամեր             

10 հունիսի – 1 տուր 12:00
11 հունիսի – 2 տուր 12:00                             
12 հունիսի – 3 տուր 12:00                             
13 հունիսի – 4 տուր 12:00                             
14 հունիսի – 5 տուր 12:00
15 հունիսի – 6 տուր 12:00                 
15 հունիսի – 7 տուր 13:30
17 հունիսի – 8 տուր 12:00
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից: 

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 7-ին, ժամը՝ 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝

 

Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570091773770100

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC