

Ավարտվեց ուսումնամարզական հավաքը
2024-04-11Ինչպես արդեն գիտեք, Ստեփանավանում տեղի էր ունենում ուսումնամարզական հավաքը՝ միտված Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությանը նախապատրաստվելուն։
Շախմատի բովանդակալից պարապմունքներից բացի, պատանի շախմատիստները ակտիվորեն մասնակցեցին նաև տարբեր սպորտային և ժամանցային խաղերի ու միջոցառումների:
Իսկ այժմ մեր սաները թարմ ուժերով պատրաստ են մասնակցելու Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությանը։