Շախմատի ակադեմիայի գավաթ - 2024» արագ շախմատի մրցաշար. Փուլ 1
2024-01-31Ս/թ. փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2024» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Ժամակարգ
5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Լրացուցիչ ցուցանիշներ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:
Մրցանակային ֆոնդ
Մրցանակային ֆոնդը կկազմի մուտքավճարների 70%-ը:
Մրցանակներ |
|||||
Հիմնական |
I |
II |
III |
IV |
V |
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի |
|
|
|
|
|
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից |
|
|
|
|
|
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից |
|
|
|
|
|
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից |
|
|
|
|
|
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից |
|
|
|
|
|
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից |
|
|
|
|
|
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մուտքավճար
Կոչում/գործակից |
Մուտքավճար |
ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ |
Անվճար |
2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ |
2 500 ՀՀ դրամ |
III,II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ |
3 000 ՀՀ դրամ |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև փետրվարի 8-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:
Հեռախոսահամար՝ 010-448479, 043-448473։
Գրանցումը հաստատվում է վճարումը կատարելուց հետո։