 
			
			
				 
			
			
			
		Շախմատի ակադեմիայի գավաթ 2023 II փուլ
2023-11-20Ս/թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2023» արագ շախմատի մրցաշարի երկրորդ փուլը:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Ժամակարգ
5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:
Լրացուցիչ ցուցանիշներ
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով, անձնական հանդիպումների արդյունքի /արդյունքների/ և սև գույնով խաղացած պարտիաների քանակով:
Մրցանակային ֆոնդ
Մրցանակային ֆոնդը կկազմի մուտքավճարների 60%-ը:
| Մրցանակներ | |||||
| Հիմնական | I | II | III | IV | V | 
| Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
| Մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից | 
 | 
 | 
 | 
 | 
 | 
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մուտքավճար
| Կոչում/գործակից | Մուտքավճար | 
| ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ | Անվճար | 
| 2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ | 2 500 ՀՀ դրամ | 
| III,II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ | 3 000 ՀՀ դրամ | 
Ցուցակագրումը մինչև դեկտեմբերի 1-ը, ժամը 15:00-ն:
Հեռախոսահամար՝ 010-448479, 043-448473։
 
					 
				   
			 
			 
			 
			 
			 
			 
			