«Ձմեռ-2023» ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար
2023-11-06Ս/թ. դեկտեմբերի 4-12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։
Մրցանակային ֆոնդը կազմում է մուտքավճարների 60%-ը։
Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․
- 1-ին տեղ
- 2-րդ տեղ
- 3-րդ տեղ
- 4-րդ տեղ
- 5-րդ տեղ
- Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
- Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
- Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID:
ՖԻԴԵ-ի նույնականացման համար չունենալու դեպքում մինչև նոյեմբերի 30-ը դիմեք Հայաստանի շախմատի ֆեդերացիա կամ այցելեք հետևյալ հղումով՝ https://chessfed.am/am/fide-registration-form ։
Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: