

III և II կարգի որակավորման մրցաշարեր
2023-10-16Ս/թ. հոկտեմբերի 23-ից 31-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է III և II կարգի որակավորման մրցաշարեր:
Մրցաշարերի օրեր / ժամեր
23 հոկտեմբերի – 1 տուր 15:30
24 հոկտեմբերի – 2 տուր 15:30
25 հոկտեմբերի – 3 տուր 15:30
26 հոկտեմբերի – 4 տուր 15:30
27 հոկտեմբերի – 5 տուր 15:30
28 հոկտեմբերի – 6 տուր 11:00
28 հոկտեմբերի – 7 տուր 15:00
30հոկտեմբերի – 8 տուր 15:30
31հոկտեմբերի – 9 տուր 15:30/2-րդ կարգի մրցաշարի վերջին տուր/
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ III և II կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հոկտեմբերի 21-ը, 15:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522