

Հայաստանի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում
2023-08-29Հայաստանի թիմը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
Փայլուն խաղ ցուցադրեց 14-ամյա Ալբերտո Աթոյանը, ով 12 հնարավորից վաստակեց 10.5 միավոր և լավագույն արդյունքը ցույց տվեց առաջնության 286 մասնակիցների մեջ: Ալբերտոն նաև 170 կետով բարելավեց իր արագ շախմատի վարկանիշը:
Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհավորում ենք մեր թիմին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: