Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիայի 20-ամյակին նվիրված կայծակնային մրցաշար

2022-11-11

Ս.թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում (ք. Երևան, Շևչենկո 34) տեղի է ունենալու շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 20-ԱՄՅԱԿԻՆ։ Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների: Մրցաշարը անցկացվելու է 4 փուլով։ Մրցաշարի բոլոր փուլերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով:

-Մասնակիցներ-

Կիսաեզրափակիչ մրցաշարերին կարող են մասնակցել ակադեմիայի բոլոր ներկայիս և նախկինում հաճախած սաները։
1-ին փուլում իրավունք ունեն մասնակցելու IV և III որակավորման կարգ ունեցող շախմատիստները։
1-10 տեղեր գրավող շախմատիստները անցնում են հաջորդ (2-րդ) փուլ։
2-րդ փուլում իրավունք ունեն մասնակցելու II և I որակավորման կարգ ունեցող շախմատիստները։
1-10 տեղեր գրավող շախմատիստները անցնում են հաջորդ (3-րդ) փուլ։
3-րդ փուլում իրավունք ունեն մասնակցելու վարկանիշային շախմատիստները։
1-5 տեղեր գրավող շախմատիստները անցնում են եզրափակիչ փուլ։

-Գրանցում-
Մրցաշարի գրանցման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 25-ը, ժամը 18:00:
Գրանցման համար սեղմել`
IV և III կարգ ունեցող շախմատիստներ՝ https://forms.gle/NxnMwVaTdhpw2Fg66
II և I կարգ ունեցող շախմատիստներ՝ https://forms.gle/E1JGti4DmT8FytUT8
վարկանիշային շախմատիստներ՝ https://forms.gle/uDoW4uEa4qMSX83o7




Developed by LAB64 LLC