Գրանցում

Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. III Փուլ

2022-10-29

Ավարտվեց կազմակերպությունների միջև անցկացվող Հայաստանի շախմատի Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը ՝ դրական էմոցիաներով և հաղթական տրամադրությամբ: ​

Մրցաշարը ընթացավ ջերմ մթնոլորտում, դե իսկ մրցաշարի դրական տրամադրությունը ապահովեց ArLeAM ընկերության «Door» ապրանքանիշը՝ իր անուշաբույր գինիներով: ​

Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝ ​

  • 1-ին տեղ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» թիմ​
  • 2-րդ տեղ՝ «ՍոֆթԿոնստրակտ 1» թիմ​
  • 3-րդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1» թիմ

Ինչպես նաև սահմանված հատուկ մրցանակներրին արժանացան հետևյալ թիմերը՝ ​ ​

  • 1-ին տախտակի լավագույն արդյունք՝  Ապրեսյան Զոհրակ (ՀՀ փաստաբանների պալատ) 
  • 2-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մամյան Տիգրան (ՍոֆթԿոնստրակտ)
  • 3-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Պեպելյան Գառնիկ (Սինոփսիս Արմենիա)
  • 4-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Պեպելյան Հարություն (ՀԱՊՀ)
  • լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից ՝ Բաբայան Արմինե (ՍոֆթԿոնստրակտ)
  • սփոփիչ մրցանակ ՝ «ՍոֆթԿոնստրակտ 2» թիմ


Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մասնակից թիմերին և մաղթում նորանոր հաղթանակներ ու մեծ հաջողություններ։​

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր ArLeAM ընկերությանը` մեր շախմատային մեծ ընտանիքին միանալու համար:​

  




Developed by LAB64 LLC