I և II կարգի որակավորման մրցաշարեր
2022-11-01Ս/թ. նոյեմբերի 10-ից 19-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է II և I կարգի որակավորման մրցաշարեր:
Մրցաշարերի օրեր / ժամեր
10 նոյեմբերի – 1 տուր 16:00
11 նոյեմբերի – 2 տուր 16:00
12 նոյեմբերի – 3 տուր 13:00
14 նոյեմբերի – 4 տուր 16:00
15 նոյեմբերի – 5 տուր 16:00
16 նոյեմբերի – 6 տուր 16:00
17 նոյեմբերի – 7 տուր 16:00
18 նոյեմբերի – 8 տուր 16:00
19 նոյեմբերի – 9 տուր 13:00
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I և II կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև նոյեմբերի 08-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: