Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ 2022- IV փուլ

2022-10-18

Ս/թ. նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2022» արագ շախմատի մրցաշարի 4-րդ փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
7 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճար.

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար:
2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ
II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 500 ՀՀ դրամ


Հիմնական մրցանակներ. 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստներին

1-ին տեղ՝ 50 000 դրամ
2-րդ տեղ՝ 30 000 դրամ
3-րդ տեղ՝ 20 000 դրամ
4-րդ տեղ՝ 15 000 դրամ
5-րդ տեղ՝ 10 000 դրամ

Հատուկ մրցանակներ.

լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից
լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից


Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Գրանցվելու համար կարող եք հետևել հղմանը՝

https://forms.gle/mbwyhTsNcfUBrvi88

Ցուցակագրումը մինչև նոյեմբերի 12-ը, ժամը 18:00-ն:

Հեռախոսահամար՝ 010-448479, 099-448479։




Developed by LAB64 LLC