

IV և III կարգի որակավորման մրցաշարեր
2022-10-15Ս/թ. նոյեմբերի 01-ից 09-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV և III կարգի որակավորման մրցաշարեր հետևյալ ժամանակացույցով.
Մրցաշարի օրեր / ժամեր
01 նոյեմբերի – 1 տուր 16:00
02 նոյեմբերի – 2 տուր 16:00
03 նոյեմբերի – 3 տուր 16:00
04 նոյեմբերի – 4 տուր 16:00
05 նոյեմբերի – 5 տուր 13:00
07 նոյեմբերի – 6 տուր 16:00
08 նոյեմբերի – 7 տուր 16:00
09 նոյեմբերի – 8 տուր 16:00
IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2014թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 29-ը, 18:00-ն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV և III կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է նաև օնլայն տարբերակով: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար։