Գրանցում

II և I կարգի որակավորման մրցաշարեր

2022-09-27

Ս/թ. հոկտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է II և I կարգի որակավորման մրցաշարեր հետևյալ ժամանակացույցով.

11 հոկտեմբերի – 1 տուր 15:30

12 հոկտեմբերի – 2 տուր 15:30

13 հոկտեմբերի – 3 տուր 15:30

14 հոկտեմբերի – 4 տուր 15:30

15 հոկտեմբերի – 5 տուր 13:00

17 հոկտեմբերի – 6 տուր 15:30

18 հոկտեմբերի – 7 տուր 15:30

19 հոկտեմբերի – 8 տուր 15:30 

20 հոկտեմբերի – 9 տուր 15:30

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Գրանցման վերջնաժամկետն է հոկտեմբերի 08-ը, 18:00-ն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ II և I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար։




Developed by LAB64 LLC