Գրանցում

Ավարտվեց շախմատի ամառային ճամբարը

2022-07-06

Ավարտվեց մեր 7-օրյա և իր տեսակի մեջ եզակի ամառային ճամբարը:

Նման աննախադեպ գրոսմայսերների աստղաբույլ միևնույն վայրում դեռևս չէր եղել Հայաստանում, և Հայաստանի շախմատի ակադեմիան առաջինը նախաձեռնեց այս յուրօրինակ Շախմատի ամառային ճամբարը, ի բարօրություն բոլոր շախմատասերների: 

Վստահ ենք, որ բոլոր մասնակիցները ծաղկաքաղ արեցին իրենց համար անհրաժեշտ գիտելիքները՝ լեգենդար Արթուր Յուսուպովից և Գաբրիել Սարգսյանից, ծանոթացան և մոտիկից հնարավորություն ունեցան շփվելու Արման Փաշիկյանի, և մեր երիտասարդ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Տիգրան Հարությունյանի, Շանթ Սարգսյանի, Մանուել Պետրոսյանի, Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Հույս ունենք հաջորդ տարի կրկին հանդիպել մեր Շախմատի ամառային ճամբարի շրջանակում: 




Developed by LAB64 LLC