Գրանցում

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը

2022-06-19

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ջերմուկ Աշխարհ հյուրանոցի տնօրեն Կարեն Ավագյանը և Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և Իրանի առաջադեմ շախմատիստները:

 

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:

 




Developed by 5165m Studio