Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. II Փուլ
2022-06-13Ավարտվեց կազմակերպությունների միջև անցկացվող Հայաստանի շախմատի Գրան Պրի մրցաշարի 2-րդ փուլը ՝ դրական էմոցիաներով և հաղթական տրամադրությամբ:
Մրցաշարը ընթացավ ջերմ մթնոլորտում, դե իսկ մրցաշարի դրական տրամադրությունը ապահովեց ArLeAM ընկերության «Door» ապրանքանիշը՝ իր անուշաբույր գինիներով:
Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝
- 1-ին տեղ՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» թիմ
- 2-րդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1 » թիմ
- 3-րդ տեղ՝ « Սոֆթ Կոնստրակտ 1» թիմ
Ինչպես նաև սահմանված հատուկ մրցանակներրին արժանացան հետևյալ թիմերը՝
- 1-ին տախտակի լավագույն արդյունք՝ Վարդանյան Հայկ (Սիներջի)
- 2-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Սարգսյան Գրիգոր (Կենտրոնական Բանկ)
- 3-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Ներսիսյան Սամսոն (Վեգա)
- 4-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մարգարյան Ռուբեն (Հայաստանի լրագրողների միություն)
- լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից ՝ Հարությունյան Անի (Չեսսիֆայ)
- սփոփիչ մրցանակ ՝ Գլոբալ Բրիջ
Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մասնակից թիմերին և մաղթում նորանոր հաղթանակներ ու մեծ հաջողություններ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր ArLeAM ընկերությանը` մեր շախմատային մեծ ընտանիքին միանալու համար: