Գրանցում

Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. I Փուլ

2022-05-04

Ավարտվեց կազմակերպությունների միջև անցկացվող Հայաստանի շախմատի Գրան Պրի մրցաշարը ՝ դրական էմոցիաներով և հաղթական տրամադրությամբ: ​

Մրցաշարը ընթացավ ջերմ մթնոլորտում, դե իսկ մրցաշարի դրական տրամադրությունը ապահովեց ArLeAM ընկերության «Door» ապրանքանիշը՝ իր անուշաբույր գինիներով: ​

Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝ ​

  • 1-ին տեղ՝ « Սոֆթ Կոնստրակտ 1» թիմ​
  • 2-րդ տեղ՝ «ՀՀ փաստաբանների պալատ 1 » թիմ​
  • 3-րդ տեղ՝ « Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» թիմ​

Ինչպես նաև սահմանված հատուկ մրցանակներրին արժանացան հետևյալ թիմերը՝ ​ ​

  • 1-ին տախտակի լավագույն արդյունք՝ ​ Շեգունց Վաչագան (Գազպրոմ Արմենիա) ​
  • 2-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մամյան Տիգրան (Սոֆթ Կոնստրակտ 1)​
  • 3-րդ տախտակի լավագույն արդյունք՝Հակոբյան Հայկ (Աթենք 1)​
  • 4-րդ տախտակի լավագույն արդյունք՝ Մարտիրոսյան Մարտիկ (ՀՀ փաստաբանների պալատ 2)​
  • լավագույն արդյունք ցույց տված կին մասնակից ՝ Հարությունյան Անի (Չեսսիֆայ)​
  • սփոփիչ մրցանակ ՝ Սոֆթ Կոնստրակտ 2 թիմ​


Հայաստանի շախմատի ակադեմիան շնորհավորում է բոլոր մասնակից թիմերին և մաղթում նորանոր հաղթանակներ ու մեծ հաջողություններ։​

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գլխավոր հովանավոր ArLeAM ընկերությանը` մեր շախմատային մեծ ընտանիքին միանալու համար:​

  




Developed by LAB64 LLC