Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ 2022- III փուլ

2022-04-20

Ս/թ. մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2022» արագ շախմատի մրցաշարի 3-րդ փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
7 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճար.

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար:
2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ
II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 500 ՀՀ դրամ


Հիմնական մրցանակներ. 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստներին

1-ին տեղ՝ 50 000 դրամ
2-րդ տեղ՝ 30 000 դրամ
3-րդ տեղ՝ 20 000 դրամ
4-րդ տեղ՝ 15 000 դրամ
5-րդ տեղ՝ 15 000 դրամ

Հատուկ մրցանակներ.

լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան աղջիկ մասնակից
լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
մարզերի լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակից


Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր Chessify ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.

1-ին տեղ՝ փաթեթ /50 $/
2-րդ տեղ՝ փաթեթ /30 $/
3-րդ տեղ՝ փաթեթ /20 $/                                                                                                                                        Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի /30 $/

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Գրանցվելու համար կարող եք հետևել հղմանը՝

https://forms.gle/7Yy9RDmjrMneCt2X7

Ցուցակագրումը մինչև մայիսի 08-ը, ժամը 18:00-ն:

Հեռախոսահամար՝ 010-448479, 099-448479։




Developed by 5165m Studio