Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2022-01-14

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: 

Շրջանային մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Պետրով նիկիտայի և Օհանյան Էմինի պարտիայում հանդիպեց շատ հետաքրքիր և ուսուցողական նավակային վերջնախաղ, որտեղ Նիկիտան ցուցադրելով բարձր վարպետություն՝ հասավ հաղթանակի:

Առաջին և երկրորդ տուրերում անհաջողության մատնված պարսիկ Ալավի Սեյեդ Ջավադը 4-րդ տուրում սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տոնեց մրցաշարում հաջող մեկնարկած Մակարյան Ռուդիկի նկատմամբ:

4-րդ տուրից հետո մրցաշարը միանձնյա գլխավորեց Սերգեյ Լոբանովը, ով Դանիելյան Վահեի  հետ խաղում հենց սկզբնախաղից տիրեց առավելությանը և հասցրեց այն տրամաբանական ավարտի՝ դառնալով միանձնյա առաջատար, իսկ Դավթյան Արթուր - Հարապետյան Հովիկ պարտիայում հաջողությունն ուղեկցեց Արթուրին, ով տոնելով իր 2-րդ անընդմեջ հաղթանակը՝ բարելավեց իր մրցաշարային դիրքերը:

  

    

  


Հետաքրքիր և լարված պայքար է ընթանում նաև շվեյցարական մրցաշարում:

Մինչև 8️տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Հայկ Մաթևոսյանը (Ակադեմիա/Խաչիկյան Հ․):

Մինչև 10տ. մասնակիցների աղյուսակը 5.5 միավորով գլխավորում են Ավետիք Արզումանյանը (Ակադեմիա/Ազարյան Տ.) և Վաչե Քոչարյանը (Ակադեմիա/Հարությունյան Տ.):

Մինչև 12տ. մասնակիցների աղյուսակը գլխավորում է Վոլոդյա Թորոսյանը (Գյումրի/Պեպելյան Գ․):

Մինչև 14տ. մասնակիցների աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ալբերտո Աթոյանը :

Մինչև 18տ. մասնակիցների աղյուսակը 5 միավորով գլխավորում են Արմեն Գալաջյանը, Ալեքս Սահակյանը, Գագիկ Նավոյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը:

Մինչև 12տ. աղջիկների աղյուսակը գլխավորում է Լիլիա Դանիելյանը (Նոր Նորք/Պողոսյան Ս․):

   

   

  




Developed by LAB64 LLC