Գրանցում

Հայաստանի Կորպորացիաների Շախմատի Գրան Պրի. Եզրափակիչ Փուլ

2021-12-18

Ս.թ. դեկտեմբերի 18-ին  ավարտվեց «ՀՀ կորպորացիաների շախմատի Գրան Պրի»-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին Հայաստանի կորպորացիաների լավագույն 21 թիմերը:

Համառ պայքարից և 5 հետաքրքիր փուլերից հետո «ՀՀ կորպորացիաների շախմատի Գրան Պրի»-ի եզրափակիչ փուլի հաղթող և Հայաստանի ուժեղագույն շախմատային ընկերություն ճանաչվեց ՀՀ փաստաբանների պալատի 1-ին թիմը:

2-րդ տեղը զբաղեցրեց Սինոփսիս Արմենիա-ի թիմը:
3-րդ տեղը՝ Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը:

Շնորհավորում ենք հաղթող թիմերին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակից թիմերին այդ օրը հիշարժան և հետաքրքիր դարձնելու համար:

   

 

  

 

  

  




Developed by LAB64 LLC