I կարգի որակավորման մրցաշար
2021-11-25Ս/թ. դեկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.
Մրցաշարի օրեր / ժամեր
13 դեկտեմբերի - 1-ին տուր 15:30
14 դեկտեմբերի - 2-րդ տուր 15:30
15 դեկտեմբերի - 3-րդ տուր 15:30
16 դեկտեմբերի - 4-րդ տուր 15:30
17 դեկտեմբերի - 5-րդ տուր 15:30
19 դեկտեմբերի - 6-րդ տուր 15:30
20 դեկտեմբերի - 7-րդ տուր 15:30
21 դեկտեմբերի - 8-րդ տուր 15:30
22 դեկտեմբերի - 9-րդ տուր 15:30
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի մրցաշարից և իրավունք չի ունենա հաջորդ 3 ամիսների ընթացքում մասնակցել մրցաշարերի:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև դեկտեմբերի 10-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը և կոնտակտային հեռախոսահամար: