Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ 2021- 5-րդ փուլ

2021-11-18

Ս/թ. նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2021» արագ շախմատի մրցաշարի 5-րդ փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

7 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճար.

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար:

2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ

II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 500 ՀՀ դրամ

Հիմնական մրցանակներ. 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստներին

1-ին տեղ՝ 50 000 դրամ

2-րդ տեղ՝ 30 000 դրամ

3-րդ տեղ՝ 20 000 դրամ

4-րդ տեղ՝ 15 000 դրամ

5-րդ տեղ՝ 15 000 դրամ

Հատուկ մրցանակներ. – 10 000-ական դրամ

 լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի 

 Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

 լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից

 լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից

Հատուկ մրցանակներ.

 լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից

 լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից

 մարզերի լավագույն արդյունք ցույց տված մինչև 16 տարեկան մասնակից

Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր Chessify ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.

Մինչև 18տ. մասնակից՝ փաթեթ /50 $/

Մինչև 16տ. մասնակից՝ փաթեթ /30 $/

Մինչև 14տ. մասնակից՝ փաթեթ /20 $/

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Ցուցակագրումը մինչև նոյեմբերի 26-ը, ժամը 18:00-ն:

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝
https://forms.gle/dH3RKCCeQMBrwtvM8

Հեռախոսահամար՝ 010-448479, 043-448473։




Developed by LAB64 LLC