Գրանցում

IV կարգի որակավորման մրցաշար

2021-10-16

Ս/թ. հոկտեմբերի 25-ից  30-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:

Մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2013թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

Մրցաշարերի օրեր / ժամեր

25 հոկտեմբերի – 1 տուր 12:00
26 հոկտեմբերի – 2 տուր 12:00
26 հոկտեմբերի – 3 տուր 13:00
27 հոկտեմբերի – 4 տուր 12:00
28 հոկտեմբերի – 5 տուր 12:00
28 հոկտեմբերի – 6 տուր 13:00
29 հոկտեմբերի – 7 տուր 12:00
30 հոկտեմբերի – 8 տուր 12:00 

Մուտքավճարը 2000 դրամ է:     

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից: 

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հոկտեմբերի   23-ը, 12:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը և կոնտակտային հեռախոսահամար:

 




Developed by LAB64 LLC