Գրանցում

Բանտարկյալների համար շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնություն

2021-10-13

Ս.թ. հոկտեմբերի 13-ին կայացավ «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությունը, որին մասնակցեցին 31 երկրների 43 թիմեր: Այն ամենամեծ շախմատային միջոցառումն էր ուղղիչ հաստատությունների շրջանում: ​

Հայաստանը ներկայացրեցին «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։

Առաջնության բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը:

Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն հայտնեց ակադեմիայի նախագահին՝ համաշխարհային նման իրադարձությանը հայ դատապարտյալներին մասնակից դարձնելու համար։

Սմբատ Լպուտյանը աշխարհի առաջին առաջնությունը՝ օնլայն հարթակում, համարեց մեծ իրադարձություն և ընդգծեց, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մեծ ուշադրությամբ է հետևում այս մրցաշարին։

Նա նաև շնորհակալություն հայտնեց նախարարությանն ու քրեակատարողական ծառայությանը՝ անխոչընդոտ ու արդյունավետ համագործակցության համար:




Developed by LAB64 LLC