IV և III կարգի որակավորման մրցաշարեր
2021-09-02Ս/թ. սեպտեմբերի 8-ից 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է III և IV կարգի որակավորման մրցաշարեր:
IV կարգի որակավորման մրցաշարը կայանալու է երկու խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2013թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Մրցաշարերի օրեր / ժամեր
IV կարգի մրցաշար III կարգի մրցաշար
08 սեպտեմբերի – 1 տուր 15:00 08 սեպտեմբերի – 1 տուր 16:00
09 սեպտեմբերի – 2 տուր 15:00 09 սեպտեմբերի – 2 տուր 16:00
10 սեպտեմբերի – 3 տուր 15:00 10 սեպտեմբերի – 3 տուր 16:00
11 սեպտեմբերի – 4 տուր 11:00 11 սեպտեմբերի – 4 տուր 12:00
13 սեպտեմբերի – 5 տուր 15:00 13 սեպտեմբերի – 5 տուր 16:00
14 սեպտեմբերի – 6 տուր 15:00 14 սեպտեմբերի – 6 տուր 16:00
15 սեպտեմբերի – 7 տուր 15:00 15 սեպտեմբերի – 7 տուր 16:00
16 սեպտեմբերի – 8 տուր 15:00 16 սեպտեմբերի – 8 տուր 16:00
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
Գրանցման վերջնաժամկետն է սեպտեմբերի 6-ը, 18:00-ն:
Մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին`
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը և կոնտակտային հեռախոսահամար: