 
			
			
				 
			
			
			
		Ուսուցիչների լիցենզավորման առցանց դասընթացներ
2021-08-05Հայաստանի շախմատի ակադեմիան շարունակում է իրականացնել «շախմատ» առարկայի ուսուցիչների լիցենզավորման առցանց դասընթացները։ Վերապատրաստումներին մասնակցում են ավելի քան 600 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից: 
Վերապատրաստումներն իրականացվում են 2 ուղղությամբ՝ շախմատ, դասավանդման մեթոդիկա և հոգեբանամանկավարժական հարցեր։
Օգոստոսի 23-25- ին վերապատրաստումներ է նախատեսվում  իրականացնել  Արցախում, իսկ 26-28-ին  կունենանք առցանց վերապատրաստման ևս մեկ խումբ: 
Խմբում մասնակիցների առավելագույն թիվը 40 է, ուստի այն ուսուցիչները, ովքեր բաց են թողել իրենց վերապատրաստումը / ովքեր նոր են ցանկանում լիցենզավորվել, խնդրում ենք կապվել Ձեր մարզի համակարգողի հետ, և նախապես հաստատել Ձեր մասնակցությունը:
 
					 
				   
			 
			 
			 
			 
			 
			 
			