Գրանցում

Կայծակնային մրցաշար՝ նվիրված Մոսկվայի օրվան

2021-08-02

Ս.թ. սեպտեմբերի 3-4-ը «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ կազմակերպում է շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված Մոսկվայի օրվան։

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում (ք. Երևան, Շևչենկո 34), իսկ եզրափակիչ փուլը՝ «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ք. Երևան, Արգիշտի 7):

 

Մասնակիցներ

Կիսաեզրափակիչ մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ շախմատային կարգ ունեցողները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Կիսաեզրափակիչ մրցաշարում 1-6-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները անցնում են եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլը անցկացվում է շրջանային մրցակարգով 16 մասնակիցների միջև:

Միջազգային գրոսմայստերները իրավունք ունեն մասնակցելու միանգամից եզրափակիչ փուլին:

Ժամանակացույց

3 սեպտեմբեր – 16։00
4 սեպտեմբեր – 11։30

Մրցանակային ֆոնդ

Մրցանակային ֆոնդը կազմում է 350 000 ՀՀ դրամ: 
Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի մրցանակային ֆոնդը 150 000 դրամ է։
Մրցաշարի եզրափակիչ փուլի մրցանակային ֆոնդը 200 000 դրամ է։

Կիսաեզրափակիչ մրցաշարի մրցանակներ՝

1-ին տեղ – 40 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ – 30 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ – 20 000 ՀՀ դրամ
4-րդ տեղ – 10 000 ՀՀ դրամ
5-րդ տեղ – 10 000 ՀՀ դրամ

Հատուկ մրցանակներ 

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի - 10 000 ՀՀ դրամ
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից - 10 000 ՀՀ դրամ
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից - 10 000 ՀՀ դրամ
Լավագույն արդյունք ցույց տված I որակավորման կարգի մասնակից - 5 000 ՀՀ դրամ
Լավագույն արդյունք ցույց տված II որակավորման կարգի մասնակից - 5 000 ՀՀ դրամ

Եզրափակիչ մրցաշարի մրցանակներ

1-ին տեղ – 60 000 ՀՀ դրամ
2-րդ տեղ – 50 000 ՀՀ դրամ
3-րդ տեղ – 40 000 ՀՀ դրամ
4-րդ տեղ – 30 000 ՀՀ դրամ
5-րդ տեղ – 20 000 ՀՀ դրամ

Մուտքավճար` 2 000 ՀՀ դրամ

Մրցաշարի գրանցման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 1-ը, ժամը 18:00:

Գրանցման համար սեղմել հետևյալ հղումը՝ https://forms.gle/RHm3ZUQrXZwsexcCA

Կանոնադրությանը ծանոթանալու համար սեղմել հետևյալ հղումը՝ https://bit.ly/37dMP7B

Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Էլ. հասցե՝   chessacademyarm@gmail.com
Հեռ.՝ +374 10 44 84 79 
Բջջ.՝ +374 43 44 84 73




Developed by LAB64 LLC