Գրանցում

II և I կարգի որակավորման մրցաշարեր

2021-06-18

Ս/թ. հունիսի 26-ից հուլիսի 03-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է II և I կարգի որակավորման մրցաշարեր՝ հետևյալ ժամանակացույցով.

Մրցաշարերի օրեր / ժամեր

26 հունիսի – 1 տուր 11:00
27 հունիսի – 2 տուր 11:00
28 հունիսի – 3 տուր 11:00
28 հունիսի – 4 տուր 15:30
29 հունիսի – 5 տուր 11:00
30 հունիսի – 6 տուր 11:00
01 հուլիսի – 7 տուր 11:00
02 հուլիսի – 8 տուր 11:00
03 հուլիսի – 9 տուր 11:00

Մուտքավճարը 2000 դրամ է:                                                                                                                       

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ II և I կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 23-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC