Գրանցում

IV և III կարգի որակավորման մրցաշարեր

2021-06-05

Ս/թ. հունիսի 15-ից 22-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է III և IV կարգի որակավորման մրցաշարեր:

IV կարգի որակավորման մրցաշարը կայանալու է երկու խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ մասնակիցներ (2013թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:

 Մրցաշարերի օրեր / ժամեր

15 հունիսի – 1 տուր 15:00
16 հունիսի – 2 տուր 15:00
17 հունիսի – 3 տուր 15:00
18 հունիսի – 4 տուր 15:00
19 հունիսի – 5 տուր 15:00
20 հունիսի – 6 տուր 11:00
21 հունիսի – 7 տուր 15:00
22 հունիսի – 8 տուր 15:00

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ III և IV կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 12-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:




Developed by LAB64 LLC