Գրանցում

Մեկնարկեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

2021-06-04

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ 2021թ. հունիսի 4-14-ը անցկացնում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:

Ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև պարտիայի ավարտը՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ:

1-ին մրցանակ – 1 000 000

2-րդ մրցանակ – 800 000

3-րդ մրցանակ – 500 000

4-րդ մրցանակ – 200 000

 

Վիճակահանությանըը կարող եք ծանոթանալ այստեղ:




Developed by 5165m Studio