

Շախմատի ակադեմիայի գավաթ 2021- 3-րդ փուլ
2021-06-02Ս/թ. հունիսի 01-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2021» արագ շախմատի մրցաշարի 3-րդ փուլը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի աղյուսակը ունեցավ հետևյալ տեսքը՝
I տեղ՝ ՎԹ Արտյոմ Մանուկյան
II տեղ՝ Դավիթ Տիրատուրյան
III տեղ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան
IV տեղ՝ Արսեն Դավթյան
V տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
Հատուկ մրցանակներ՝
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Հակոբյան Աստղիկ
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Դավթյան Դավիթ
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից՝ ՎԹ Փիլիպոսյան Ռոբերտ
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից՝ Առաքելյան Մանվել
Հատուկ մրցանակ էր սահմանել նաև մեր գործընկեր Chessify ընկերությունը ՝
Մինչև 18տ. մասնակից՝ Դավթյան Արսեն
Մինչև 16տ. մասնակից՝ Մելքոնյան Արշակ
Մինչև 14տ. մասնակից՝ ՎԹ Փիլիպոսյան Ռոբերտ
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Վլադիմիրովիչ Կանյուկը:
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։