Գրանցում

Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

2021-05-12

Մայիսի 11-ին կայացավ «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը` մասնակից չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների միջև։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ 
Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:

Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել են դատապարտյալներ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը և Արմեն Գորոյանը:

Զբաղեցնելով 3-րդ պատվավոր հորիզոնականը, Հայաստանի հավաքականը իրավունք է ստացել մասնակցելու հոկտեմբերի 13-14-ը կայանալիք «Բանտարկյալների համար» միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը:

Մրցաշարի արդյունքների ամփոփմանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն է հայտնել դատապարտյալներին մասնակցության համար ու շնորհավորել արժանի հաղթանակի համար։

       




Developed by LAB64 LLC