Գրանցում

Վարկանիշային մրցաշար

2021-02-03

Ս/թ. փետրվարի 22-ից մարտի 02-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է ազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով. 

22 փետրվարի – 1 տուր 15:30
23 փետրվարի – 2 տուր 15:30
24 փետրվարի – 3 տուր 15:30 
25 փետրվարի – 4 տուր 15:30
26 փետրվարի – 5 տուր 15:30
27 փետրվարի – 6 տուր 15:30
28 փետրվարի – 7 տուր 15:30
01 մարտի – 8 տուր 15:30
02 մարտի – 9 տուր 15:30

Մասնակցելու իրավունք ունեն շախմատային առաջին կարգ (տեղերը սահմանափակ են) և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:

Ժամակարգ. 1 ժամ 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով: 
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Ցուցակագրում. վերջնաժամկետն է փետրվարի 19-ը, ժամը 18:00-ն: 
Մուտքավճար. 3000 ՀՀ դրամ – 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար, 4000 ՀՀ դրամ – մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար, 5000 ՀՀ դրամ - շախմատային առաջին կարգ ունեցող շախմատիստների համար(Քանակը սահմանափակ է): 

Մրցաշարի 1-3-րդ տեղերի համար սահմանված են գումարային մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստուհու և մինչև 12 տարեկան մասնակցի համար: 

Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

 




Developed by LAB64 LLC