Գրանցում

Մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

2021-01-11

Հունվարի 10-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 11-րդ մրցաշարը: 

Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական և շրջանային մրցակարգերով: 

Մինչև առաջին խաղի մեկնարկը մրցաշարի մասնակիցները դիտեցին տեսանյութ, որը պատմում էր շախմատի զարգացման գործում Անդրանիկ Մարգարյանի մեծ ներդրման մասին, ինչպես նաև բոլորի կողմից սիրված 11 տարիների պատմություն ունեցող հուշամրցաշարի հետաքրքիր դրվագները:

Շրջանային/շվեյցարական մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ մրցաշարի պաշտոնական  կայքէջից՝ 

http://amargaryan-round.chessacademy.am/

http://amargaryan-swiss.chessacademy.am/

 

                      




Developed by 5165m Studio