Գրանցում

Շախմատի Միջազգային Թիմային Մրցաշար

2020-06-18

2020 թ. հունիսի 13-15-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպել է շախմատի ակադեմիաների միջև անցկացվող միջազգային թիմային մրցաշար՝ Ակադեմիա ՖԻԴԵ-ի, Ֆիլիպինյան շախմատի ակադեմիայի, Ղազախստանի և Հայաստանի շախմատի ակադեմիաների թիմերի մասնակցությամբ: Մրցաշարն անցկացվել է ակադեմիաների լավագույն ուսանողների միջև շրջանային մրցակարգով, առցանց՝ http://www.lichess.org հարթակում:
Լարված մրցապայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի շախմատի ակադեմիայի թիմը, 2-րդ և   3-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Ֆիլիպինների և Ղազախստանի ակադեմիաների թիմերը։
Մրցաշարի ողջ ընթացքն անցել է ընկերական և ջերմ մթնոլորտում, հետաքրքիր խաղերով լեցուն՝ հիմք դնելով ակադեմիաների միջև հետագա արդյունավետ համագործակցության։

 

 




Developed by LAB64 LLC