Գրանցում

Հայաստանի շախմատի ակադեմիան «շախմատ» առարկայի դասավանդման լիցենզիա տրամադրելու նպատակով կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստում

2020-06-15

Հայաստանի շախմատի ակադեմիան «շախմատ» առարկայի դասավանդման լիցենզիա տրամադրելու նպատակով հունիսի վերջ-հուլիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում (հստակ օրերը շուտով կհրապարակվեն), կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստում:
Դասընթացներին կարող են մասնակցել և՛ այն ուսուցիչները, ում լիցենզիան ավարտվում է, և՛ նրանք, ովքեր մինչ այժմ չեն ունեցել դասավանդման լիցենզիա:
Վերապատրաստումներն անցկացվելու են առցանց տարբերակով (zoom հարթակի միջոցով)։
Այն ուսուցիչները, ում լիցենզիան ավարտվում է, խնդրում ենք կապվել Ձեր մարզի համակարգողի հետ, որպեսզի կարողանանք ճշտել Ձեր տվյալները և բաց չթողնեք առաջիկա վերապատրաստումը։




Developed by 5165m Studio