Գրանցում

Կայծակնային Շախմատի Մրցաշար՝ Նվիրված Արսեն Եղիազարյանի Հիշատակին

2020-06-10

Ս.թ. հունիսի 18-ին, ժամը 16:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է առցանց շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին, որը տեղի կունենա www.lichess.org կայքով:

Մասնակիցներ

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ շախմատային կարգ ունեցողները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

Ժամակարգ

3 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 1 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Լրացուցիչ ցուցանիշներ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն www.lichess.org կայքում շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարերի ձևաչափով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 200 000 ՀՀ դրամ:

 

Մրցանակներ

I

II

III

IV

V

Հիմնական

50 000

40 000

35 000

25 000

20 000

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի

10 000

 

 

 

 

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

10 000

 

 

 

 

Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից

10 000

 

 

 

 

ՀՇԱ աջակից և գործընկեր Չեսիֆայ կազմակերպությունը մրցաշարին կտրամադրի 100 դոլարին համարժեք փաթեթ՝ իր հայտնի շախմատային պլատֆորմում ամենահզոր ամպային վերլուծություններից օգտվելու համար, որը կբաժանվի հետևյալ կերպ.
50$ - 1-ին հորիզոնական զբաղեցրած մասնակից

25$ - լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի

25$ - լավագույն արդյունք ցույց տված մինչև 18տ. շախմատիստ

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Մուտքավճար

Կոչում/գործակից

Մուտքավճար

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ, ԿՄՎ, ԿՖՎ

Անվճար

Վարկանիշ, շախմատային առաջին և երկրորդ կարգ ունեցողներ

2 000 ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 16-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալներ, կոնտակտային հեռախոսահամար և www.lichess.org կայքի մուտքանուն:

Մրցաշարի գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 16-ը, ժամը 18:00:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 43 44 84 73 հեռախոսահամարով:

Մասնակցության պարտադիր պայմաններն են.

  • Մրցաշարի ընթացքում բոլոր մասնակիցները պարտադիր պետք է միանան zoom հարթակով՝ կիսվելով իրենց էկրանով և տեսախցիկները միացրած,
  • Կազմակերպիչն իրավունք ունի մրցաշարից հեռացնել այն մասնակցին, ում կասկածում է անարդար խաղի մեջ,
  • Բոլոր այն մասնակիցները, ում մուտքանունները օնլայն հարթակում երբևէ փակվել են անարդար խաղի պատճառով, իրավունք չունեն մասնակցելու մրցաշարին,
  • Մրցանակները տրվելու են մրցաշարից երկու օր անց՝ միայն պարտիաները ստուգելուց հետո, որպեսզի խուսափենք համակարգչի օգնությամբ խաղացած մասնակիցներին մրցանակ շնորհելուց:



Developed by LAB64 LLC