Գրանցում

Առցանց պատանեկան Եվրոլիգա

2020-05-21

Հայաստանի շախմատի մինչև 12 և մինչև 16 տարեկանների ընտրանին մասնակցում է առցանց պատանեկան Եվրոլիգային:
Խմբային փուլում մեր մինչև 16 տարեկանների ընտրանին՝ 16-0 , 10.5 – 5.5,  12-4 հաշիվներով հաղթեց համապատասխանաբար Ուկրաինայի, Մոնտենեգրոյի և Իռլանդիայի ընտրանիներին և դուրս եկավ 1/4  եզրափակիչ, որտեղ 13-3 հաշվով հաղթեց Ուկրաինայի մյուս թիմին:
Կիսաեզրափակչը կկայանա մայիսի 23-ին, որտեղ մեր հակառակորդը կլինի Չեխիայի ընտրանին:
Մեր թիմի կազմում հանդես են գալիս՝ Ռոբերտ Մուրադյանը, Արշակ Մելքոնյանը, Արսեն Դավթյանը և Րաֆֆի Ղազարյանը:
Մեր մինչև 12 տարեկանների ընտրանին խմբային փուլում 16-0, 14-2, 10-6 հաշիվներով հաղթեց համապատասխանաբար Չեխիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ընտրանիներին և դուրս եկավ 1/4  եզրափակիչ, որտեղ 12.5-3.5 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին և դուրս եկավ կիսաեզրաչակիչ:
Կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որտեղ մեր հակառակորդը կլինի Ուկրաինայի Ավանգարդ ակումբը:
Մեր թիմի կազմում հանդես են գալիս՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Նիկոլայ Հովյանը, Վահե Սուքիասյանը, Մենուա Հակոբյանը և Միհրան Զուռնաչյանը:
Հաջողություն մաղթում ենք մեր սաներին հետագա պայքարում: 

Մրցաշարի արդյունքներին կարող եք հետևել այստեղ:
      




Developed by LAB64 LLC