Շախմատի ուսուցիչների առցանց վերապատրաստման մանկավարժամեթոդական փուլ
2020-05-02Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ “Chess” Scientific Research Instituteի համագործակցությամբ մայիսի 2-ից մեկնարկել են շախմատի ուսուցիչների առցանց վերապատրաստման երկրորդ՝ մանկավարժամեթոդական փուլը։
2-րդ փուլի մեկնարկը տրվեց Երևան քաղաքի 120-ից ավելի ուսուցիչների հետ հանդիպմամբ։
ՈՒսուցիչներին նախապես ուղարկվել են համաժամանակյա և տարժամանակյա ուսուցման նյութեր, որոնց քննարկմանն էլ ուղղված են վերապատրաստման 2-րդ փուլի դասընթացները։