Գրանցում

«Շախմատի ակադեմիայի գավաթ 2020» կայծակնային շախմատի մրցաշար - I փուլ

2020-05-01

Ս/թ. մայիսի 9-ին, ժամը 13:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2020» կայծակնային շախմատի մրցաշարի I փուլը առցանց`   www.chess.com կայքով:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը՝ 3+1 րոպե:

Մրցանակային ֆոնդը կազմում է 135 000 ՀՀդրամ.

1-ին տեղ 35 000 ՀՀդրամ

2-րդ տեղ 25 000 ՀՀդրամ

3-րդ տեղ 20 000 ՀՀդրամ

4-րդ տեղ 15 000 ՀՀդրամ

5-րդ տեղ 10 000 ՀՀդրամ

Հատուկ մրցանակներ.

 լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ 10 000 ՀՀդրամ

 լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ 10 000 ՀՀդրամ

 լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ 10 000 ՀՀդրամ

Մասնակիցների մուտքավճարը սահմանվում է.

 ՄԳ, ՄՎ, ԿՄԳ, ԿՄՎ - անվճար

 II, I կարգ – 2150 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2500 ՀՀ դրամ

 2150 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ- 2000  ՀՀ դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2020» արագ շախմատի մրցաշարի I փուլի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև մայիսի 6-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար,  www.chess.com կայքի մուտքանուն, մարզչի անունը և ազգանունը:

Ցուցակագրումը մինչև մայիսի 6-ը,ժամը 18:00-ն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն 

Մասնակցության պարտադիր պայմաններն են.

• Մրցաշարի ընթացքում բոլոր մասնակիցները պարտադիր պետք է միանան zoom հարթակով՝ տեսախցիկները միացրած,

• Կազմակերպիչն իրավունք ունի մրցաշարից հեռացնել այն մասնակցին, ում կասկածում է անարդար խաղի մեջ,

• Բոլոր այն մասնակիցները, ում մուտքանունները օնլայն հարթակում երբևէ փակվել են անարդար խաղի պատճառով, իրավունք չունեն մասնակցելու մրցաշարին,

• Մրցանակները տրվելու են մրցաշարից երկու օր անց՝ միայն պարտիաները ստուգելուց հետո, որպեսզի խուսափենք համակարգչի օգնությամբ խաղացած մասնակիցներին մրցանակ շնորհելուց:

Հարգելի՛ շախմատիստներ, եթե չեք պահպանում վերոնշյալ պայմանները, ապա չեք կարող մասնակցել մրցաշարին:




Developed by LAB64 LLC