4-րդ կարգի որակավորման մրցաշար
2020-01-12Ս/թ. հունվարի 22-ից 31-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար մինչև 10 տարեկան(2010թ և ավելի փոքր) երեխաների համար՝ հետևյալ ժամանակացույցով.
22 հունվարի – 1 տուր 15:00
23 հունվարի – 2 տուր 15:00
24 հունվարի – 3 տուր 15:00
25 հունվարի – 4 տուր 11:00
27 հունվարի – 5 տուր 15:00
29 հունվարի – 6 տուր 15:00
30 հունվարի – 7 տուր 15:00
31 հունվարի – 8 տուր 15:00
Հանգստյան օրեր՝ հունվարի 26 և 28:
Ցուցակագրումը մինչև հունվարի 21-ը ժամը 18:00:
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունվարի 21-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անվանումը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կոնտակտային հեռախոսահամար, մարզչի անունը և ազգանունը: