Գրանցում

«Շախմատի ակադեմիայի գավաթ - 2019» արագ շախմատի մրցաշար

2019-11-22

Ս/թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2019»  արագ շախմատի մրցաշարը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Մասնակիցների մուտքավճարը սահմանվում է.

II, I կարգ – 2150 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2500 ՀՀ դրամ

2150 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2000  ՀՀ դրամ​

Հիմնական մրցանակներ. 1-6-րդ տեղերը գրաված շախմատիստներինՄրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:

1-ին տեղ՝ 60 000 դրամ

2-րդ տեղ՝ 40 000 դրամ

3-րդ տեղ՝ 30 000 դրամ

4-րդ տեղ՝ 20 000 դրամ

5-րդ տեղ՝ 15 000 դրամ

6-րդ տեղ՝ 15 000 դրամ

Հատուկ մրցանակներ. – 10 000-ական դրամ

  • լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան և բարձր) մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
  • Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 2150 ազգային վարկանիշ ունեցող մասնակից
  • լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից

Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Ցուցակագրումը մինչև դեկտեմբերի 25-ը, ժամը 18:00-ն: Հեռախոսահամար՝ 010-448473, 077-448473




Developed by LAB64 LLC