Ստեփան Ավագյանի հուշամրցաշար-2019. բացման արարողություն
2019-07-01Այսօր Ջերմուկ քաղաքում մեկնարկեց շախմատային թոհուբոհը։ Քաղաքը հյուրընկալեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2019» պատանեկան XIV միջազգային բաց մրցաշարի մասնակիցներին:
Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Գերմանիան ներկայացնող շուրջ 220 պատանի շախմատիստներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ստեփան Ավագյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, պատվավոր այլ այրեր։ Ներկաներին իրենց կատարումներով ողջունեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։
Վաղը՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 09։00-ին, տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում:
Վաղը՝ հուլիսի 2-ին, առավոտյան ժամը 09։00-ին, տեղի կունենա մրցաշարի վիճակահանությունը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Առաջին տուրը կմեկնարկի հուլիսի 2-ին՝ ժամը 10:30-ին՝ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մրցաշարի պաշտոնական կայքէջ։